«Անձի և մենեջմենթի զարգացման» դասընթաց ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ համալսարանում «Անձի և մենեջմենթի զարգացման» 3-օրյա դասընթաց անցկացրեց «Նոր մտքով՝ նոր սերունդ» գիտամշակութային ՀԿ-ի նախագահ Արտեմ Շահբազյանը: Դասընթացի արդյունքում ուսանողները յուրացրեցին նոր տեխնիկաներ՝ ավելի հավասարակշռված և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու իրենց խնդիրների լուծման, նպատակների և ծրագրերի իրականացման ճանապարհին: «Անձի և մենեջմենթի զարգացման» դասընթացի ավարտին ուսանողները մասնակցության վկայականներ ստացան: