Բաց դռների օր ՇՊՀ-ում
Հարգելի աշակերտնե՛ր, ծնողնե՛ր, ուսուցիչնե՛ր, կրթության կազմակերպիչնե՛ր,
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Բաց դռների օր» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 15-ին, ժամը12:00-ին՝ համալսարանի նիստերի դահլիճում:
Ընդունելության մեկնարկին ապագա դիմորդները կծանոթանան 2022-23 ուսումնական տարվա ընդունելության կարգին, ընդունելության դիմում-հայտերը գրանցելու հարթակին, ՇՊՀ-ի մասնագիտություններին ու քննությունների ցանկին, համալսարանական կրթության հնարավորություններին, ինչպես նաև կստատան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Միջոցառման մասնակիցները կիրազեկվեն նաև համալսարանում իրականացվող ծրագրերի, ուսման վարձի փոխհատուցումների ու այլ աջակցություններից օգտվելու հնարավորությունների մասին։
Միջոցառման ավարտին կկազմակերպվի շրջայց համալսարանի տարածքում։
Սիրով սպասում ենք բոլորին։