Բաց դռների օր ՇՊՀ-ում
Հարգելի դպրոցականնե՛ր, շրջանավարտնե՛ր, ծնողնե՛ր, ուսուցիչնե՛ր և կրթության կազմակերպիչնե՛ր,
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հրավիրում է Շիրակի մարզի ավագ դպրոցի աշակերտներին, շրջանավարտներին և ուսուցիչներին մասնակցելու «Բաց դռների օր» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 10-ին ժամը 12.30-ից մինչև ժամը 16.30-ը՝ համալսարանի դահլիճում:
Միջոցառման մասնակիցները կծանոթանան համալսարանական կրթության հնարավորություններին, 2019-2020 ուսումնական տարում առաջարկվող կրթական ծրագրերին և թողարկվող մասնագիտություններին, ինպես նաև անհատական և խմբային խորհրդատվություններ կտրամադրվեն մասնագիտական ամբիոնների կողմից:
Միջոցառման ընթացքում ՇՊՀ աշխատակիցները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ.
- 2019-2020 ուստարում առաջարկվող կրթական ծրագրերի և մասնագիտությունների,
- ՇՊՀ դիմելու կարգի,
- համալսարանում ուսումնառելու,
- դասախոսական կազմի և աշխատակազմի,
- ֆինանսական աջակցության հնարավորությունների,
- համալսարանն ավարտելուց հետո աշխատանքային հնարավորություններ մասին:
Միջոցառման մասնակիցների համար կկազմակերպեն նաև ինտերակտիվ շարժախաղեր համալսարանի սպորտային դահլիճում: Մասնակիցները հնարավորություն կունենան շրջայցերի ընթացքում շփվել համալսարանի շրջանավարտների և ուսանողների հետ, նրանց հետ քննարկել համալսարանական կրթությանը վերաբերող տարբեր հարցեր:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ:
Սիրով սպասում ենք բոլորին: