Հայտարարություն

Հայաստանում ճապոնական դեսպանատան հետ համագործակցության և բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համալսարանում անցկացվում են ճապոներեն լեզվի դասընթացներ:

Սույն թվականի մարտի 19-ին ժամը 13:00-ին ճապոներեն լեզվի խմբակի մասնակիցների հետ անցկացվելու է «Հինա մացուրի» խորագրով բաց դաս-միջոցառում, որտեղ ներկայացվելու է Ճապոնիայում աղջիկներին նվիրված տոնը:

Բաց դաս-միջոցառումն անցկացվելու է ՇՊՀ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի Դ2-7 լսարանում:

Մուտքն ազատ է:

  

Գիտական քաղաքականության և արտաքին
համագործակցության կառավարման կենտրոն