Որակավորման բարձրացման դասընթացներ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանն իրականացնում է պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագիր, որի շրջանակում  կազմակերպում է Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրների համալսարանների դասախոսների համար առցանց վճարովի  որակավորման բարձրացման հետևյալ  դասընթացները.

  • Մանկավարժություն և հոգեբանություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, էթնոմանկավարժություն և էթնոհոգեբանություն,
  • Մանկավարժական հմտություններ, մանկավարժի մասնագիտական աճ,
  • Հոգեբանական ծառայությունը կրթական հաստատություններում, ուսանողի հոգեբանական աջակցություն,
  • ՏՀՏ դասավանդման ոլորտում,
  • Նախադպրոցական կրթություն,
  • Դեֆեկտոլոգիա, ներառական կրթություն,
  • Բնական գիտություններին, տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող դասընթացների դասավանդման  մեթոդներ,
  • Ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկա,
  • Դասավանդման մեթոդներ,
  • Ռուսաստանի մշակույթ,
  • Անվտանգություն, ծայրահեղության և ահաբեկչության կանխարգելում,
  • Կրթության կառավարում,
  • Կրթության որակի կառավարում:

Դասախոսները, ովքեր ցանկանում են մասնակցել որակավորման բարձրացման դասընթացներին խնդրում ենք մինչև 2019թ-ի նոյեմբերի 25-ը հայտերն ուղարկել  dop@mpgu.edu էլեկտոնային հասեցին  կամ գրանցվել հետևյալ հղումով:

Приложение № 1_Перечень аннотированных программ ПК 

Приложение №2 Форма заявки 

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: