ՇՊՀ-ի ուսանողների մարզական հաղթանակը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող hանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլ մարզաձևում առաջին տեղն է գրավել Շիրակի պետական համալսարանի տղաների թիմը:
Խաղերի ինը մարզաձևերից ՇՊՀ-ի ուսանողները մասնակցել են երեքին և երեքում էլ գրավել 1-ին տեղը, իսկ ընդհանուր հաշվարկով Շիրակի մայր բուհի թիմը գրավել է 3-րդ տեղը:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում մարզական նոր հաղթանակներ: