«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամ»-ը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. ապրիլի 7-ն է:  Դիմումի ձևը ներբեռնելու և հետազոտությունների թեմաներին ծանոթնալու համար անցեք հետևյալ հղումով՝ www.msrf.aua.am.

Մրցույթին մասնակցելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Մանրամասներ