Համագործակցության հրավեր
![]() |
![]() |
![]() |
![]() |
Հարգելի գործընկեր,
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացնում է «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով, նախապատրաստել այսօրվա երիտասարդությանը ապագայի աշխատաշուկայի պահանջներին: Ծրագրի գործունեության թիրախ մարզերն են Շիրակը, Տավուշը, Գեղարքունիքը, Լոռին:
Ծրագրի առաջնային ուղղություններից է երիտասարդների մոտ պրակտիկ հմտությունների զարգացումը, որի իրականացման միջոցներից մեկը աշխատանքային պրակտիկայի կազմակերպումն է զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի մշակման և ստեղծարար տնտեսության ոլորտներում: Պրակտիկան ներառում է երիտասարդների ներգրավում ընթացիկ աշխատանքային գործընթացում, հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացման խորհրդատվություն:
Ծրագրի շրջանակներում ուրախ կլինենք համագործակցել ինչպես տեղեկատվության տարածման, այնպես էլ երիտասարդ մասնագետների աշխատանքային պրակտիկայի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ խորհրդատվությամբ:
Աշխատանքային պրակտիկային մասնակցելու հայտարարությունը հրապարակված է Ծրագրի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
Համագործակցության շրջանակներում շնորհակալ կլինենք, եթե հայտարարությունը հնարավոր լինի տարածել Ձեր ուսումնական հաստատության Կարիերայի կենտրոնի տեղեկատվական ցանցում, ինչպես նաև հրապարակել պաշտոնական կայքում:
Ուրախ կլինենք քննարկել համագործակցության մանրամասները և հնարավոր ձևաչափերը:
Կանխավ շնորհակալություն`
Հասմիկ Սողոմոնյան
Ծրագրի համակարգող
Լիանա Դոյդոյան
Հմտությունների զարգացման բաղադրիչի համակարգող
091435136, liana.doydoyan@undp.org