Ի. Բունինի ծննդյան 150-ամյակին և Բ. Պաստեռնակի ծննդյան 130-ամյակին նվիրված 16-րդ և 17-րդ միջազգային գիտաժողովներ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը 2020 թ-ի սեպտեմբեր ամսին կազմակերպում է 16-րդ միջազգային գիտաժողովը՝  նվիրված Ի. Բունինի ծննդյան 150 ամյակին և   17-րդ  միջազգային գիտաժողովը՝  նվիրված Բ. Պաստեռնակի ծննդյան 130 ամյակին:

Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2019թ-ի դեկտեմբերի 30-ը, իսկ հոդվածները պետք է ուղարկել մինչև 2020թ-ի հունիսի 1-ը հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ russianlingva1@gmail.com կամ m_amirkhanyan@yahoo.com:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: