ՇՊՀ-ում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Այսօր Շիրակի պետական համալսարանում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը գեներալ-լեյտենանտը խոսել է տարածաշրջանում իրավիճակի մասին և պատասխանել ներկաների հարցերին:

1986 թվականից Շիրակի մայր բուհում գործում է ռազմական ամբիոնը, որը պատվով է իրականացնում իր առջև դրած խնդիրը, այն է՝ պատրաստել զինվորական գործի մասնագետներ՝ դպրոցական կրթական համակարգի, ինչպես նաև բանակի համար:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կարևորելով Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի առաքելությունը, հավաստիացրեց որ համալսարանի հետ համագործակցությունն ու նմանատիպ հանդիպումները կշարունակվեն, ավելին անհրաժեշտության դեպքում համատեղ գործունեության նոր եզրեր կմշակվեն: