«Գյումրին երեկ, այսօր, վաղը». գիտական ընթերցումներ ՇՊՀ-ում

1988 թվականի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ Շիրակի պետական համալսարանում դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին կկայանա գիտական ընթերցումներ «Գյումրին երեկ, այսօր, վաղը» խորագրով:

Զեկույցներ.
✔️ Ժամանակի գիծը ճգնաժամերի պահերին /Կարինե Սահակյան/
✔️ Հոգետրավման և դրա հետևանքները /Արմինե Գմյուր-Կարապետյան/
✔️ Սոցիալական աջակցության առանձնահատկությունները զարգացման հաղորդակցության տեսությունների համատեքստում /Հովիկ Մելքոնյան/
✔ Սպիտակի 1988թ-ի երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով /Կարեն Մխիթարյան/