ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2021-2022 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող է մասնակցել ՇՊՀ ակադեմիական աշխատակազմը:

Ակադեմիական աշխատակազմի համար շարժունությունն իրականացվում է 5 աշխատանքային օրով, հետևյալ տարբերակներով՝

  • Ակադեմիական շարժունություն — վերապատրաստման աշխատանքներ Վալլադոլիդի համալսարանի համապատասխան բաժինների հետ,
  • Համակցված ակադեմիական շարժունություն- դասավանդման 4 ժամը պարտադիր է, ինչպես նաև պետք է մասնակցել վերապատրաստման աշխատանքներին Վալլադոլիդի համալսարանի համապատասխան բաժիններում

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Շարժունությունը կարող է իրականացվել մինչև 31.07.2022թ.:

Դիմորդները Վալլադոլիդի համալսարանում առկա մասնագիտություններին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://uvamobplus.uva.es/publico/courses

Դիմումները պետք է ուղարկվեն առցանց, սույն հղումով՝ https://uvamobplus.uva.es , մինչև սույն թվականի մարտի 11-ը:

Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ  https://uvamobplus.uva.es/publico/download/123/en/CONVOCATORIA_STAFF_ENTRANTE_EN.pdf    հղմամբ ներկայացված տեղեկատվությանը:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-16:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով, կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: