ERASMUS+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ վերսկսվում է ERASMUS+ ակադեմիական շարժունության եվրոպական ծրագրի հայտերի ընդունումը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում: Ծրագրին կարող են մասնակցել ՇՊՀ վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև բակալավրի, մագիստրատուրայի և հետազոտական կրթական ծրագրերի  ուսանողները:

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով, իսկ վարչական և դասախոսական կազմի համար՝ 5 օրով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի հունիսի 19-ը, ժամը12:00՝  առցանց գրանցվելով https://uvamobplus.uva.es/ հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

Սույն հղումներով կարող եք ծանոթանալ Վալլադոլիդի համալսարանի պաշտոնական փաստաթղթերի հետ՝ դիմում-հայտերը լրացնելու համար.

  1. Որոշման փոփոխման վերջնաժամկետ (վերաբացված հայտ)

https://uvamobplus.uva.es/files/61356/Reapertura_Plazo_KA107_EN.pdf

  1. Դիմումների բնօրինակ

https://uvamobplus.uva.es/files/61356/CALL_INCOMING_2021_EN.pdf

  1. Որոշում՝ փոփոխված սխալի վերաբերյալ

https://uvamobplus.uva.es/files/61356/Sellado_Correccin_Errores_1.pdf

Հետևյալ հղումով կարող եք ստուգել համալսարանի բլոգը Erasmus+ KA107 կրթաթոշակի համար, որտեղ ցույց է տրված դասախոսների և ուսանողների ակադեմիական շարժունության նախկին փորձը՝ https://erasmusplusuva.wordpress.com/

Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ https://uvamobplus.uva.es/publico/apply հղմամբ ներկայացված տեղեկատվությանը:

Կարևոր է իմանալ՝

Ուսանողների շարժունությունը իրականացվելու է 2-րդ կիսամյակի ընթացքում (սկսած 2021-ի փետրվարից):

Պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի շարժունությունը կարող է իրականացվել ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ պայմանավորված covid-19-ի իրավիճակով, եթե իշխանությունների կողմից սահմանափակումներ չլինեն:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն:

Էլ. հասցե՝  shsuinternational@shsu.am ,  հեռ.՝ 077069126