Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Գոռ Խաչատրյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Սեդրակի Խաչատրյանը։
23-ամյա Գոռ Խաչատրյանը Շիրակի մարզի Երազգավորս համայնքից էր, ծառայում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Գոռ Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։