Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է Շիրակի մայր բուհի շրջանավարտ Մելիքսեթ Արոսյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի մայր բուհի «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության շրջանավարտ Մելիքսեթ Արոսյանը։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Մելիքսեթ Արոսյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։