Անգլերեն լեզվի բանավոր հաղորդակցման դասընթացների հայտարարություն
Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ «Դեպի Հայք» կազմակերպության ամերիկահայ կամավոր Գրետան սույն թվականի սեպտեմբերի 14-ից մեր բուհում անցկացնելու է անգլերեն լեզվի բանավոր հաղորդակցման դասընթացներ, որոնց կարող են մասնակցել ՇՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները:
Դասընթացներն անցկացվելու են չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:30-12:00:
Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել արտաքին կապերի պատասխանատու Ասյա Հարությունյանի մոտ (հեռ. 093006346):
Հարգանքով՝
Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն