ՇՊՀ-ում բաց դաս-քննարկում անցկացրեց Շիրակի մարզի դատախազը

Այսօր Շիրակի պետական համալսարանում իր նախաձեռնությամբ համալսարանականների հետ բաց դաս-քննարկում անցկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազը ներկայացրեց դատախազության լիազորությունները, խոսեց քրեական գործ հարուցելու հիմքերի, քրեակատարողական հիմնարկների պայմանների, պատժի կրման ռեժիմների և այլ հարցերի մասին, պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին: Շիրակի մարզի դատախազը հավաստիացրեց, որ ուսանողների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված հանդիպումները շարունակական կլինեն, իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի կոչին էլ ընդառաջելով՝ Կարեն Գաբրիելյանը խոստացավ բուհի իրավագիտության բաժնի ուսանողների պրակտիկան կազմակերպել Շիրակի մարզի դատախազությունում: