Հայտարարություն — «Ճանաչել ժամանակակից Իրանը» խորագրով մշակութային տուր

Իրանի Ղոմ քաղաքի «կրոնների  և դավանանքների» համալսարանը նախատեսում է Իրանի մշակութային կազմակերպությունների հետ համատեղ, ԻԻՀ Իսլամական հեղափոխության 40 ամյակին նվիրված, համալսարանների դասախոսական կազմի, կրոնի և մշակույթի ոլորտի գիտնականների համար 2019թ. հունվարի 28-ից փետրվարի 6-ը, «Ճանաչել ժամանակակից Իրանը» խորագրով մշակութային տուր կազմակերպել: Այս միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել վերոհիշյալ համալսարանի կայքում՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: Կից ներկայացվում է մշակութային տուրի ծրագիրը, գրանցվելու ձևը, մասնակիցների այցելության համար նախատեսված քաղաքների և կենտրոնների ցանկը:

Ծրագիր