ՇՊՀ-ում անցկացվեց մեդիագրագիտության դասընթաց

Ի՞նչ է ապատեղեկատվությունը, ինչպե՞ս տարբերել կեղծ լուրերը հավաստի լուրերից, տեղեկատվական ո՞ր աղբյուրներին վստահել․ այս և այլ հարցերի պատասխանները ՇՊՀ-ի ուսանողներն ստացան այսօր համալսարանում կազմակերպված մեդիագրագիտության թեմայով դասընթացին։

Վարպետության դասընթացն իրականացվեց «Հանրային լրագրության ակումբ»-ի կողմից՝ ՇՊՀ-ի, Ուսանողական խորհրդի և «Ռեստարտ-Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ։

Մեդիափորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը խոսեց հանրային կարծիքի ձևավորման գործում մեդիայի դերի, հույզերի միջոցով մարդկանց վրա ազդելու մանիպուլյացիոն մեթոդների մասին։ Մասնագետի խոսքով՝ մեդիագարգետ լինել նշանակում է քննադատաբար վերաբերվել ցանկացած տեղեկատվության, մանիպուլյացիաներին չտրվելու համար նորությունները ստուգել մի քանի աղբյուրից, տարածել այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է հստակ փաստեր։

Ալեքսանդր Մարտիրոսյանը անդրադարձավ նաև տեղեկատվական անվտանգությանը՝ հատկապես կարևորելով համացանցում անձնական տվյալների պաշտպանությունը։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումներով, ուսանողները նշեցին տեղեկատվության ստացման իրենց վստահելի աղբյուները, օրինակներ բերեցին հայկական մեդիայում տարածված կեղծ լուրերից, ստացան նաև իրենց հուզող հարցերի պատասխանները։