ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Շիրակի մայր բուհի շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ, Ստեղծված դրությունը խոչընդոտեց անհատական ձեռքսեղմումով և գրկախառնությամբ ձեզ ուղեկցելու կյանքի նոր, առավել պատասխանատու փուլ, բայց և ընդունեք ջերմ շնորհավորանքներս։ Բոլոր ժամանակներում անառարկելի ուժը՝ մտքի ուժն է, ամենահիասքանչ գեղեցկությունը՝ ստեղծագործ մտքի գեղեցկությունը։ Բուհական ուսումնառության ընթացքը հնարավորություն է կոփելու մտքի ուժն ու ինքնադրսևորվելու ստեղծագործ մտքի գեղեցկությամբ։ Արիստոտելն ասել է. «Կրթության արմատները դառն են, բայց պտուղները քաղցր», այժմ այդ պտուղները վայելելու ժամանակն է։ Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող եք կիրառել աշխարհը փոխելու, ավելի լավը դարձնելու համար։ Ձեզանից շատերն իրենց գիտելիքներն ու հմտությունները կկիրառեն աշխատանքում՝ կազմելով հասարակության սերուցքի կարևոր մասնիկը, ոմանք էլ կշարունակեն գիտության ճանապարհով՝ հետևելով Ժան Ժակ Ռուսոյի խորհրդին, ով գտնում էր, որ ուսանողը չպետք է սովորի գիտությունը, այլ պետք է հորինի այն ինքնուրույն։

Սիրելի՛ ուսանողներ, ինչպիսի ուղի էլ ընտրեք, մասնագիտության ու գիտության մեջ ինչպիսի բարձունքներ էլ նվաճեք, թող ձեր մշտական ուղեկիցը լինեն անձնական երջանկությունն ու բարօրությունը։

ԲԱՐԻ ԵՐԹ ՁԵԶ