«Գիտության և պրակտիկայի ինտեգրումը ժամանակակից աշխարհում» թեմայով գիտաժողով

Ռուսաստանի գիտահետազոտական և կրթական կենտրոնը 2020 հունիսի 26-ին կազմակերպում է «Գիտության և պրակտիկայի ինտեգրումը ժամանակակից աշխարհում» թեմայով համառուսական և միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին կարող են մասնակցել դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

· Ֆիզիկա և մաթեմատիկա

· Քիմիա և կենսաբանություն

· Տեխնիկական գիտություններ

· Քաղաքագիտություն և իրավագիտություն

· Տնտեսագիտություն

· Մանկավարժություն և հոգեբանություն

· Պատմություն և հնագիտություն

· Բանասիրություն

· Փիլիսոփայություն

· Ֆիզկական դաստիարակություն և սպորտ

· Արվեստ և մշակութաբանություն

· Սոցիոլոգիա

Գիտաժողովի աշխատանքային լեզու՝ ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովի անցկացման ձևաչափ՝ հեռակա:

Գրախոսություն անցած հոդվածները կներառվեն գիտաժողովի նյութերի մեջ և կտեղադրվեն http://elibrary.ru գիտական էլեկտրոնային գրադարանում:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 հունիսի 26-ը հոդվածը, վճարմանը կտրոնը և գրանցման թերթիկը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ conference.chudpo@mail.ru:

Մանրամասն

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com, sahakyanani@mail.ru)