«Ազատությունն և պատասխանատվությունը բեկումային դարաջրջանում» միջազգային ֆորում

Նիժնի Նովգորոդի  Ն․ Ա․ Դոբրոլյուբովայի անվան պետական լեզվագիտական համալսարանը 2021 թ.-ի ապրիլի 19-ից 23-ը կազմակերպում է «Ազատությունն և պատասխանատվությունը բեկումային դարաջրջանում» միջազգային ֆորում, որը նվիրված է Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին։

Ֆորումին կարող են մասնակցել  գիտնականներ, մանկավարժներ, ասպիրանտներ, մագիստրոսներ ու բակալավրիատի ուսանողներ։

Ֆորումի թեմաներն են՝

  • ազատության և պատասխանատվության մեկնաբանման խնդիրները,
  • ազատությունն ու պատասխանատվությունը մշակութային և սոցիալական տարասեռության համատեքստում,
  • կրոնն ու կրոնական գիտակցությունն ազատության և պատասխանատվության համատեքստում,
  • ազատությունն ու պատասխանատվությունը, որպես մշակութային և սոցիալական ինքնության տարր,
  • ազատությունն և պատասխանատվությունը ժամանակակից կրթական հարթակում,
  • ազատությունն և պատասխանությունը լրատվամիջոցների հաղորդակցության պրակտիկայում,
  • ազատությունն ու պատասխանատվությունը պետության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում,
  • ազատությունն ու պատասխանատվությունը, որպես իրավունքի և իրավական գիտակցության կատեգորիա,
  • ազատությունն և պատասխանատվությունը տնտեսական և տեղեկատվական հարթակում։

Ֆորումի արդյունքներից հետո նախատեսվում է տպագրել գիտական հոդվածների ժողովածու։

Հոդվածների տպագրության  մասին  տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքից՝ http://sib-publish.ru/?hum18&ru ։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com ):

Форум_общая информация