«Մասնագիտական կրթությունը գլոբալ մարտահրավերների պայմանում» թեմայով գիտաժողով

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործադիր կոմիտեն մասնագիտական կրթության համակարգի 80-ամյակին նվիրված գիտական աշխատությունների ժողովածուի պատրաստման համար հավաքագրում է հոդվածներ հետևյալ ուղղությունների արդիական հիմնախնդիրների վերաբերյալ՝

· հոգեբանություն,

· մանկավարժություն,

· սոցիոլոգիա,

· աշխատաշուկայի վրա ազդելու ժամանակակից մեխանզիմներ և գործիքակազմ,

· ԱՊՀ երկրների մասնագիտական կրթություն,

· Ժամանակակից պայմաններում որակավորված կադրերի պատրաստում։

Հոդվածի նյութերը պլանավորվում է քննարկել 2020թ-ի հոկտեմբերին կայանելիք «Մասնագիտական կրթությունը գլոբալ մարտահրավերների պայմանում» թեմայով գիտաժողովին, իսկ հոդվածները կտպագրվեն «Մասնագիտական կրթության տեսություն և մեթոդիկա» գիտական աշխատությունների ժողովածուում, որը ներառված է Բելառուսի ԲՈՀ-ի ցանկում։

Մասնակցել ցանկացողները կարող են հոդվածները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ lena_kasianik@tut.by

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասն