«Շփման և հաղորդակցման հմտությունները». քննարկում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի դահլիճում այսօր «Շփման և հաղորդակցման հմտությունները» թեմայով քննարկում կայացավ հոգեբան Հայկուհի Վարդանյանի բանախոսությամբ: Հանդիպումը նախաձեռնել էր Շիրակի փոխմարզպետ, ՇՊՀ-ի դասախոս Սոֆյա Հովսեփյանը: Հայկուհի Վարդանյանը սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի ուսանողների հետ խոսեց մարդ-մարդ հաղորդակցման և առցանց հարթակում հաղորդակցման հմտությունների, տարբերությունների և իրականացման ձևերի մասին: