Հայոց լեզվի և գրականության ամբիոն

Ամբիոնի պատմություն

Ամբիոն

 

ՇՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը սպասարկում է հայոց լեզվի և գրականության /բակալավր և մագիստրատուրա/, լրագրություն /բակալավր և մագիստրատուրա/ մասնագիտությունները:

Հայոց լեզվի ամբիոնը ձևավորվել է 1934-38թթ.: Տարբեր ժամանակահատված­ներում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Հայկ Ամալյանը, Սենեքերիմ Մել­քո­յանը, Մկրտիչ Մկրտումյանը, Սերգո Հայրապետյանը, դոցենտներ Ալեքսանդր Բա­բաս­յանը, Կարապետ Դուրգարյանը, Նազելի Ավետիսյանը, Մարիետա Խա­չատրյանը:

Ամբիոնում աշխատել են մեծանուն լեզվաբաններ` ակադեմիկոսներ Գ. Սևակը, Ա. Ղարիբյանը, Ս. Աբրահամյանը, Էդ. Աղայանը, Վ. Քոսյանը և այլք: Ամբիոնում մեծ հաջողությամբ է իրականացվել սերնդափոխության քաղաքականություն: 70-ական թվականներից սկսած` ամբիոնը համալրվել է գերազանցապես իր շրջանավարտ երի­տասարդ կադրերով` Է. Բաղդասարյան, Թ. Մխիթարյան, Ս. Հայրապետյան, Զ. Չաղայան, Ս. Գրիգորյան, Հ. Մելքոնյան, Վ. Մելքոնյան և ուրիշներ:

Համաձայն 15.11.2016 թվականի գիտական խորհրդի №02 նիստի որոշման՝ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը վերանվանվել է ամբիոնի երախ­տավոր պրոֆեսոր Սենեքերիմ Արշակի Մելքոնյանի անունով:

Հայ գրականության ամբիո­նը նախապես գործել է հայոց լեզվի ամբիոնի հետ, առանձնացել է 1952թ.:

Հիմնադիր վարիչը դոցենտ Արշավիր Մխիթարյանն է: Տարբեր ժամանակներում ամ­բիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Սենեքերիմ Մելքոնյանը, Սևակ Արզուման­յանը, Հայկազ Հակոբջանյանը, դոցենտներ Սաքո Սարգսյանը, Կարապետ Դուրգար­յանը, Ռուդոլֆ Սիմոնյանը, Անահիտ Հակոբյանը, բ.գ.դ., դոցենտ Գագիկ Խաչիկյանը:

...

2013թ. ամբիոնի կազմում է նաև լրագրության սեկտորը:

2017թ. հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ու հայ գրականության, նրա դասավանդման մեթոդիկայի և լրագրության ամբիոնները կրկին գործում են միասին՝ որպես հայոց լեզվի և գրականության ամբիոն:

2017թ. հունիսից ամբիոնի վարիչի ԺՊ է նշանակվել բ.գ.թ., դոցենտ Ա. Ավագյանը:

Այժմ ՇՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնն ունի 28 աշխատող. 2 գիտ. դոկ­տոր, 16 դոցենտ, 7 դասախոս:

Ամբիոնի աշխատակիցները տարիներ շարունակ ծավալել են գիտաման­կավարժական ակտիվ գործունեություն, ղեկավարել են գիտական թեմաներ, հեղի­նակ են բազմաթիվ մենագրությունների, որոնք իրենց ծանրակշիռ տեղն ունեն հայ լեզվագիտության և գրականագիտության մեջ, զբաղվում են հայրենագիտության տարբեր բնագավառների` ոճագիտության, հայոց լեզվի պատմության, ժամանա­կակից հայերենի, պատմական քերականության, գրականագիտության, հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման մեթոդիկաների հարցերով: Լրագրության ոլորտի լավագույն մասնագետները ոչ միայն դասավանդում են բուհում, այլև զբաղվում են լրագրողական ակտիվ գործունեությամբ: Ամբիոնում է ծնունդ առել հայերենի ոճաբանության բուհական առաջին դասագիրքը:

Ամբիոնը պետական (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացրել է հայերենի լեզվաոճական քննության գիտական ծրագիր:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայ գրողների հետ հետաքրքիր հան­դիպումների, գրական բանավեճերի ու համալսարանում ավանդաբար անցկաց­վող բազմա­թիվ այլ միջոցառումների կազմակերպիչ է, ակտիվ համա­գործակցում է տուն-թան­գարանների, գրողների միության, ստեղծագործական կազմակերպութ­յունների, հանրապետության տարբեր բուհերի հայոց լեզվի և գրականության ամ­բիոն­ների հետ: Գիտական ու մշակութային տարբեր կազմակերպությունների հետ սերտ կա­պերն օգնում են անընդհատ համալրելու ամբիոնի գրադարանը մասնա­գիտական, գեղարվեստական, ուսումնամեթոդական նորագույն գրականութ­յամբ:

Ամբիոնն ակտիվ համագործակցում է հայագիտական մի շարք կենտրոնների՝ ԳԱԱ լեզվի ինստիտուտի, ԳԱԱ գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Շիրակի հա­յա­գիտական հետազոտությունների կենտրոնի, ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՎՊՀ-ի հայոց լեզվի և գրականության, լրագրության ամբիոնների հետ:

Այժմ ամբիոնն իր առջև դրել է մի շարք ռազմավարական նպատակներ, որոնցից առաջնային են ՈԱՇ-ի նոր պահանջ­ներին համապատասխան կրթական ծրագրերի վերամշակումը, ամբիոնի դասախոսական կազմի պարբերաբար վերա­պատրաստում­ները, հեռավար ուսուցման հարթակի ներդրմանն ուղղված քաղաքա­կանության մշակումը, մագիստրոսական կրթական ծրագրերում պարտա­դիր և ընտրովի դասընթացների առարկայացանկի վերանայում՝ ժամանակակից գիտութ­յան և աշխատաշուկայի պահանջներին համահունչ, ինչպես նաև համա­գործակցութ­յուն որակի ապահովման կենտրոնի հետ՝ հարցաշարերի և ԷԴՓ-ների վերաբերյալ սոցիալական հարցումների արդյունքների վերլուծության նպատակով, ուսանողների ծավալուն մասնակցության ապահովում գործնական և հետազոտական աշխա­տանքնե­րին, ուսանողական գիտական ընկերությունների կազմակերպած գիտա­ժողով­ներին ուսանողների մասնակցության խրախուսում, նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամաբ օրինակելի դասերի կազմակերպում:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը արժանիորեն ճանաչված է հայերենա­գիտության շրջանակներում և հիմնավոր դեր ունի մարզի տարածքում կազմավորվող ավագ դպրոցների համար մայրենիի բարձրակարգ ուսուցիչների վերապատրաս­տումների իրականացման կարևոր գործում, կազմակերպում է նաև գիտական սեմինարներ՝ լեզվաբանությանն ու գրականագիտությանն առնչվող խնդիրների քննարկման, գիտական լուծումների առաջադրման նպատակով՝ նախապես ընտրե­լով թեմաներ և նշելով թիրախային խմբերին:

Դասախոսներ

Մարիետա Խաչատրյան
Ամբիոնի վարիչ
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Սերգո Հայրապետյան
Բան. գիտ. դոկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Օֆելյա Հովհաննիսյան
Բան. գիտ. թեկն., դոցենտ
Ինքնակենսագրություն
Նազելի Ավետիսյան
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Գագիկ Խաչիկյան
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ինքնակենսագրություն
Հովիկ Մելքոնյան
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Արմենուհի Ավագյան
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Լուսինե Մանասյան
Բան. գիտ. թեկն., դոցենտ
Ինքնակենսագրություն
Հրանուշ Զաքյան
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Սաթենիկ Աղաբաբյան
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Շողիկ Սարգսյան
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Վարդան Մելքոնյան
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Սոնիկ Խաչատրյան
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Աստղիկ Հայրապետյան
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Սուսաննա Զաքարյան
Բան. գիտ. թեկն., դոցենտ
Ինքնակենսագրություն
Անահիտ Նահապետյան
Բան. գիտ. թեկն., դոցենտ
Ինքնակենսագրություն
Նունե Արևշատյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Լիլիթ Թովմասյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Արման Բաղդասարյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Անահիտ Նորիկյան
Դասախոս
Ինքնակենսագրություն