Մանկավարժության ամբիոն

Ամբիոնի պատմություն

Ամբիոն

 

Շիրակի մայր բուհի հիմնադրման առաջին տասնամյակից մինչ օրս Մանկավարժության ամբիոնն իր առանձնահատուկ դերակատարությունն ու ներդրումն է ունեցել Շիրակի տարածաշրջանի, Ջավախքի, Հայաստանի Հանրապետության մանկավարժական կադրերի պատրաստման գործում: Բուհի շրջանավարտներն ունեն մանկավարժական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք ձեռք են բերվել ամբիոնի հմուտ մանկավարժների շնորհիվ՝ իրենց դրսևորելով որպես արհեստավարժ մասնագետ-մանկավարժներ և համալրելով հանրապետության վաստակաշատ ուսուցիչների շարքերը:

Մանկավարժության ամբիոնը հիմնադրվել է 1947թվականին: Ամբիոնի առաջին վարիչն էր Գոհար Մանվելյանը: Հետագայում ամբիոնը ղեկավարել են Սարգիս Խաչատրյանը, Դավիթ Երամյանը, Լենա Հովսեփյանը, Վարդգես Մուրադյանը, Նատալյա Գինոսյանը, Գևորգ Քոչարյանը, Արտաշես Մկոյանը, Վահրամ Մխիթարյանը, Ռուզաննա Մարդոյանը: 2012 թվականից ամբիոնի վարիչն է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսիկ Ղուկասյանը: Ամբիոնի կազմում են մանկ. գիտ. 4 դոկտոր, որոնցից 3-ը՝ պրոֆեսորներ, մանկ. գիտ. 7 թեկնածու, դոցենտներ, մանկ. գիտ. 2 թեկնածու, բանասիր. գիտ. 1 թեկնածու, մանկավարժության դոցենտ, 4 դասախոսներ:

...

Ամբիոնն իրականացնում է բակալավրի 3, մագիստրատուրայի 5 կրթական ծրագրեր, ընդ որում, մագիստրոսական 2 ծրագրերը՝ «Հատուկ մանկավարժություն», «Լոգոպեդիա», իրականացվել են 2020-2021 ուստարվանից՝ պայմանավորված աշխատաշուկայի և կրթական համակարգի արդի պահանջներով։ Այդ կրթական ծրագրերում դասավանդում են ոչ միայն ՇՊՀ-ի արհեստավարժ դասախոսները, այլև ՀՀ- ի առաջատար բուհերի լավագույն հրավիրյալ մասնագետները։

Ամբիոնը հազարավոր թելերով կապված է դպրոցի հետ, արագ ու արդյունավետ է արձագանքում մերօրյա կրթական փոփոխություններին՝ գործելով կրթական ոլորտում ընթացող բարեփոխումներին համընթաց: Դրա լավագույն վկայությունն են մանկավարժական պրակտիկայի, բուհ-դպրոց համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված գործընթացները, նպատակամետ աշխատանքը սկսնակ ուսուցիչների հետ, նաև մանկավարժական նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու դրանց ներդրումը բուհական համակարգում, նյութատեխնիկական և ուսումնական հարուստ բազայի առկայությունը:

Ամբիոնն իր յուրահատուկ ներդրումն ունի նաև մանկավարժական գիտության զարգացման գործում: «Մանկավարժության տեսություն և պատմություն» ԺԳ. 00.01 մասնագիտությամբ ամբիոնն ունեցել է և ունի հայցորդներ ու ասպիրանտներ, ամբիոնում նախնական քննարկում են անցել բազմաթիվ ատենախոսություններ, որոնք հետագայում հաջողությամբ պաշտպանվել են մասնագիտական տարբեր խորհուրդներում:

Դասախոսներ

Լուսիկ Ղուկասյան
Ամբիոնի վարիչ
Մանկ. գիտ. թեկն., դոցենտ
Ինքնակենսագրություն
Ռուզաննա Մարդոյան
Մանկ. գիտ.դոկ., պրոֆեսոր
Ինքնակենսագրություն
Արտաշես Մկոյան
Մանկ. գիտ.դոկ., պրոֆեսոր
Ինքնակենսագրություն
Ռոբերտ Ազարյան
Մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Ինքնակենսագրություն
Անահիտ Կիրակոսյան
Մանկ. գիտ. դոկտոր
Ինքնակենսագրություն
Լիզա Հակոբյան
Մանկ. գիտ.թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Նունե Ադամյան
Մանկ. գիտ.թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Նաիրա Գրիգորյան
Մանկ. գիտ.թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Լուսինե Գևորգյան
Բան.գիտ.թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Մանուշակ Կարապետյան
Մանկ․ գիտ․ թեկ․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Աննա Յայլոյան
Մանկ. գիտ.թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Շուշանիկ Ալեքսանյան
Մանկ. գիտ. թեկ.
Ինքնակենսագրություն
Մեսրոպ Ղալաչյան
Մանկ. գիտ. թեկ.
Ինքնակենսագրություն
Լուսինե Միքայելյան
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Ինքնակենսագրություն
Անահիտ Զադոյան
Մանկ․ գիտ․ թեկ․
Ինքնակենսագրություն
Ինեսսա Գալստյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Մարգարիտա Խաչատրյան
Դասախոս
Ինքնակենսագրություն