Պատմության և իրավագիտության ամբիոն

Ամբիոնի պատմություն

Ամբիոն

 

Ըստ Հոգաբարձուների խորհրդի 23.06.2022թ N 9.1 որոշման՝ լուծարվել են «Պատմության և փիլիսոփայության» ու «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնները և հաստատվել է «Պատմության և փիլիսոփայության ամբիոնը»։

Նորաստեղծ ամբիոնի հիմքում եղել է պատմության ամբիոնը, որի երկարամյա վարիչն է եղել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ելենա Վարդանյանը, այնուհետև պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Հովհաննես Խորիկյանը: «Փիլիսոփայության և հասարակագիտության» ամբիոնի վարիչն է եղել փիլիսոփայական գիտությունների թեկմածու, դոցենտ Հայկ Հարոյանը, իսկ «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի վարիչն է եղել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Հովհաննիսյանը։

Ներկայումս «Պատմության և իրավագիտության» ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը։ Ամբիոնում աշխատում են մասնագիտական բարձր որակավորում ունեցող 1 պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, 9 գիտթեկնածու-դոցենտներ, 2 գիտթեկնածուներ և 11 դասախոսներ։

Ամբիոնը բակալավրի և մագիստրատուրայի կրթական աստիճաններում իրականացնում է «Պատմություն» և «Իրավագիտություն»մասնագիտական կրթական ծրագրերը՛ Ամբիոնում սովորում են նաև հայցորդներ։ Հարկ է նշել, որ «Հայոց պատմություն» համահամալսարանական առարկան դասավանդվում է բուհի բոլոր ֆակուլտետներում։

Ամբիոնը գիտահետազոտական ակտիվ գործունեության կենտրոն է։ Ամբիոնի դասախոսներն ուսումնասիրոմ են հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության, ազգագրության, պատմության դասավանդման մեթոդիկայի, ինչպես նաև իրավագիտության, մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքի, քաղաքացիական իրավունքի, սահմանադրական իրավունքի տարաբնույթ հիմնահարցերը։

Ամբիոնի դասախոսները հրատարակել են տասնյակ մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և հարյուրավոր գիտական հոդվածներ։ Ամբիոնը գործնական հարաբերություններ է հաստատել հանրապետության այլ բուհերի համապատասխան ամբիոնների և ակադեմիական ինստիտուտների հետ։

Ամբիոնի դասախոսները մշտապես գործուն մասնակցություն են ցուցաբերում հանրապետական ու միջազգային գիտաժողովներին։ Ամբիոնի նախաձեռնությամբ պատմագիտական ու իրավագիտական արդիական հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար կազմակերպվում են գիտական սեմինարներ և բանավեճեր։

Դասախոսներ

Արշավիր Գասպարյան
Ամբիոնի վարիչ
Պատմ․ գիտ․ թեկ․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Հովհաննես Խորիկյան
Պատմ․ գիտ․ դոկ․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Վարդիթեր Աբրահամյան
Պատմ․ գիտ․ թեկն․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Լիլիթ Ասոյան
Պատմ․ գիտ․ թեկն., դոցենտ
Ինքնակենսագրություն
Արմեն Հայրապետյան
Պատմ․ գիտ․ թեկ․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Ինգա Ավագյան
Պատմ․ գիտ․ թեկն․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Արթուր Նիկողոսյան
Դասախոս

Ինքնակենսագրություն

Լուսինե Պետրոսյան
Պատմ․ գիտ․ թեկ.
Ինքնակենսագրություն
Արտակ Հովհաննիսյան
Պատմ․ գիտ․ թեկն., դոցեն
Ինքնակենսագրություն
Մելինե Հարությունյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Հայկ Հարոյան
Փ․ գիտ․ թեկ․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Գագիկ Համբարյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Զավեն Ղանդիլյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Մարտին Թադևոսյան
Իրավ․ գիտ․ թեկ․, դոցենտ
Ինքնակենսագրություն
Արմանուշ Մովսեսյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Վահե Բաղդասարյան
Դասախոս
Ինքնակենսագրություն
Հրանտ Մուրադյան
Դասախոս
Ինքնակենսագրություն