ԲՈՒՀ-երում սպորտի խթանման և զարգացման շրջանակներում նոյեմբերի 23-ին Ռուս-Հայկական համալսարանի սեղանի թենիսի հավաքականի թիմը ցանկանում է հանդիպում անցկացնել Գյումրի քաղաքի ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կկայանա Շիրակի պետական համալսարանի սպորտդահլիճում: ՇՊՀ-ի
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը 2025թ. նոյեմբերի 20-21-ը կազմակերպում է «Մանկավարժության թվայնացում. ուսումնառողների տեսակետ» խորագրով միջազգային ուսանողական գիտաժողովը: Գիտաժողովը կանցկացվի առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով: Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև
Դոնբասի պետական տեխնիկական համալսարանը 2026թ. հունվարի 21-ին կազմակերպում է «Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները» խորագրով 8-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն
Վիտեբսկի Պ. Մ. Մաշերովի անվան պետական համալսարանի կողմից 2025թ. դեկտեմբերի 5-ին կազմակերպվում է «21-րդ դարի երիտասարդությունը. կրթություն, գիտություն, նորարարություն» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ.
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին գիտահետազոտական մեկնարկային (Start up) նախագծերի իրականացման
Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, սույն թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12-00-ին, «Բանականության բանալի ակումբում» տեղի է ունենալու միջոցառում «Սիրտս երկինք է» խորագրով՝ նվիրված Ավ. Իսահակյանի 150 ամյակին։ Սիրով կսպասենք բոլորիդ: Սիրտս երկինք է… Ամեն արարած Աստղ ունի այնտեղ-
Սիրելի ուսանող, Ուրախ ենք տեղեկացնել, որ այս տարի ևս Ամերիաբանկը հայտարարել է կրթաթոշակային մրցույթ, և դու կարող ես լինել կրթաթոշակ շահող 200 ուսանողներից մեկը! Հիշեցնենք, որ նախորդ տարի 160 ուսանող ստացավ կրթաթոշակ, իսկ 10-ը՝ ԱՄՆ Բերքլի համալսարանում հատուկ ծրագրին մասնակցելու
Հարգելի՛ ուսանողներ, Տեղեկացնում ենք, որ 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակում, ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի» (հաստատված՝ 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և «Շիրակի Մ.
Հարգելի՛ ուսանողներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2025-2026 ուստարվա համար ընդունվում են մինչև 2025թ․-ի
Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2025-2026 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ-ի բոլոր աշխատակիցները՝ Վալլադոլիդի համալսարանում գործող համապատասխան մասնագիտությունների գծով (բացառությամբ հոգեբանության, հայոց լեզվի և գրականության,