«Բրյուսովյան ընթերցումներ–2020» աշխատաժողով նվիրված Վ. Բրյուսովի ծննդյան 147-ամյակին և համալսարանի հիմնադրման 85-ամյակին
2020թ.-ի դեկտեմբերի 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Բրյուսովյան ընթերցումներ-2020» աշխատաժողովը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 85-ամյակին և Վ. Բրյուսովի ծննդյան 147-ամյակին: Աշխատաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները։
Աշխատաժողովի բովանդակային ուղղվածություններն են՝
· Հայաստանը Վ. Բրյուսովի ստեղծագործական հայեցակարգում,
· Վ. Բրյուսովի պոեզիան Արծաթե դարաշրջանի անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններում,
· Արծաթե դարաշրջան. Վ. Բրյուսովը և նրա գրական սերնդակիցները,
· Անտիկ հայեցակարգը Վ. Բրյուսովի ստեղծագործություններում,
· աշխատաժողովի մասնակիցները կկատարեն շրջայց Վ. Բրյուսովի թանգարան, Բրյուսովյան գիտական կենտրոն և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարան: Մասնակցության հայտը անհրաժեշտ է մինչև 2020թ.-ի նոյեմբերի 12-ն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ brusovcenter@gmail.com։
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին(shsu.science@gmail.com):
Մանրամասները՝ Рабочий семинар