Բաց դաս-քննարկում ՇՊՀ-ում Արտակ Հերիքյանի հետ

Շիրակի պետական համալսարանում այսօր մեկնարկեց «Ուսանողական շաբաթ» միջոցառումների շարքը՝ նվիրված ուսանողների միջազգային օրվան։

ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ միջոցառումների մեկնարկը տրվեց հայտնի լրագրող, հեռուսահաղորդավար Արտակ Հերիքյանի հետ հանդիպմամբ։

Համալսարանի տարբեր բաժինների ուսանողները մեծ ոգևորությամբ ընդունեցին լրագրողին՝ տարատեսակ ու բազմաբնույթ հարցերով դառնալով ակտիվ քննարկման մասնակից։