ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երկխոսություն Մեդիա Կենտրոն-ը հրավիրում է Շիրակի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ԲՈՒՀ-ների լրագրության ամբիոնի ուսանողներին, ՔՀԿ-ների ակտիվ երիտասարդներին՝ մասնակցելու
Լրագրողների վերապատրաստման անվճար դասընթացներին:
Վերապատրաստման արդյունքում, լավագույն մասնակիցները կներգրավվեն ծրագրի կազմակերպչական ու իրականացման գործընթացներում՝ հնարավորություն կունենան իրականացնելու հարցազրույցներ, պատրաստելու ռեպորտաժներ, անցկացնելու քննարկումներ:
Դասընթացները տեղի կունենան Երկխոսության մեդիա կենտրոնում, հասցեն՝ (Ա.Մանուկյան 1):
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը)
progressgyumri@mail.ru կամ dialoguemediacenter@gmail.com
էլեկտրոնային հասցեին։
Մոտիվացիոն նամակը պետք է ներառի
— տեղեկություններ դիմողի ուսման կամ աշխատավայրի մասին
— մասնակցության դիմելու պատճառը և
— ակնկալիքները դասընթացից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 20.09.2022։
Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022թ-ի սեպտեմբերի 30-ը։
Հարցերի դեպքում զանգահարել +374 98 69 16 90 հեռախոսահամարին կամ գրել progressgyumri@mail.ru էլեկտրոնային հասցեին։