ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021 թ. ապրիլ–հունիս ամիսներին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետազոտողի կրթական աստիճանում սովորողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով.
Մասնագիտություն | Ընդհանուր մասնագիտական լրացուցիչ քննության օր, ժամ1[1] | Մասնագիտական որակավորման քննության օր, ժամ |
Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա /Ա.02.04/ | 21 հունիսի 2021թ.
ժամը 14:00 |
23 հունիսի 2021թ.
ժամը 14:00 |
Հայոց լեզու /Ժ.02.01/ | 22 հունիսի 2021թ.
ժամը 14:00 |
24 հունիսի 2021թ.
ժամը 14:00 |
Մանկավարժության տեսություն և պատմություն /ԺԳ.00.01/ | 25 հունիսի 2021թ.
ժամը 14:00 |
28 հունիսի 2021թ.
ժամը 14:00 |
Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունիսի 1-ը՝ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն ներկայացնել դիմում:
Այլ բուհերի հետազոտողների մասնակցության համար անհրաժեշտ է համալսարանի հաշվեհամարին (ՀՀ 11802024816700) փոխանցել 30.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը և կտրոնը կցելով դիմումին, ինչպես նաև ներկայացնել հետազոտողի կրթական աստիճանում սովորելը հաստատող տեղեկանք:
[1] 1 Եթե հայցորդի/ասպիրանտի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին, որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը /ասպիրանտը պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից: