Հայտարարություն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հաստատել է․

1) Բարձրագույն ուսումնական հաստատությունների, նրանցում ուսուցանվող մասնագիտությունների և տեղերի ցանկը, որոնց գծով թույլատրվում է 2020-2021 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը բարձրագույն ուսումնական հաստատություններում (տե՛ս հավելվածը):

2) Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին թույլատրվում է կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում (տե՛ս հավելվածը)։

3) Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը, որոնց գծով բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին թույլատրվում է կրթության շարունակումը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում (տե՛ս հավելվածը)։

Հավելված