Հայտարարություն՝ ուսումնական պարապմունքները դադարեցնելու վերաբերյալ

Շիրակի պետական համալսարանը տեղեկացնում է, որ, ի կատարումն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 01.03.2020թ. հայտարարության, ՇՊՀ հիմնադրամում (համալսարան, քոլեջ և ավագ դպրոց) ս.թ. մարտի 2-ից 8-ը դադարեցվում են ուսումնական պարապմունքները (ներառյալ՝ պրակտիկան), ինչպես նաև պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմերի աշխատանքները:

Նշված գործընթացներին վերաբերող փոփոխությունների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: