Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի հայտարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Շիրակի պետական համալսարանը երաշխավորվել է որպես ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպություն։

Շիրակի պետական համալսարանը երաշխավորվել է վերապատրաստումներ իրականացնել հետևյալ հանրակրթական առարկաների գծով․

1․ Հայոց լեզու և գրականություն
2․ Մաթեմատիկա
3․ Ռուսաց լեզու
4․ Անգլերեն
5․ Ֆիզիկական կուլտուրա
6․ Ֆիզիկա
7․ Աշխարհագրություն
8․ Կենսաբանություն
9․ Պատմություն
10․ Ինֆորմատիկա
11․ Տարրական ուսուցման մեթոդիկա
12․ ՆԶՊ
13․ Երաժշտություն
14․ Կերպարվեստ
15․ Ֆրանսերեն

Վերապատրաստման դասընթացները մեկնարկելու են ս․ թ․ օգոստոսի 1-ին։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ 2-12 սենյակ /2-րդ հարկ/, Մեսրոպ Ղալաչյանին՝ հեռ․ 093 17 14 14։