Հայտարարություն

Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ

Շիրակի Մ Նալբանդյանի անվան պետական համալսարանը վերահավատարմագրման գործընթացում է։ Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում են տարատեսակ հանդիպումներ հաստատության  ներքին և արտաքին շահակիցների հետ սույն թվականի մարտի 15-18-ն ընկած ժամանակահատվածում։ Մարտի 17-ին՝ ժամը 15։50-16։40-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև մարտի 16-ը՝ նամակ գրելով փորձագիտական խմբի համակարգող Անահիտ Տերտերյանին (էլհասցե՝ anahit.terteryan@anqa.am):