Փետրվարի 15-ին կկայանա ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալասարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
2020 թ. փետրվարի 15-ին, ժամը 12:00-ին ՇՊՀ գլխավոր մասնաշենքում
Վերանայված օրակարգի նախագիծ (10.02.2020).
- Կանոնադրության լրացումներ եւ փոփոխություններ
- Ռեկտորի թեկնածուներին վերաբերվող պայմանների վերանայում;
- Ռեկտորի ընտրության կարգի փոփոխություն;
- «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար» բաժին ունենալ;
- Անցումային դրույթներ ՇՊՀ ՀԽ կազմում ՇՊՀ աշխատակիցներից ներկայացուցիչների թափուր տեղերի լրացման կարգի մասին;
- Ամբիոնի վարիչի պաշտոնի համար թեկնածուներին ներկայացվող պահանջի փոփոխության առաջարկի քննարկում;
- ՇՊՀ ՀԽ նիստերի սղագրման արագացման կարգավորումներ:
Խնդրվում է ներկայացնել առաջարկություններ:
- ՇՊՀ աշխատակիցների համար սոցիալական փաթեթի եւ առողջապահական ապահովագրման հարցը: Զեկուցող՝ Ե.Սերոբյան:
- ՇՊՀ-ում դասաբաշխման/ժամաբաշխման կարգավորման եւ ունիֆիկացման մեթոդաբանության մշակման հարցը: Զեկուցող՝ Ե.Սերոբյան:
- ՇՊՀ գիտականության բաղադրիչի զարգացման խնդիրը: Զեկուցող Ա.Սարգսյան:
- ՇՊՀ տարեկան բյուջեի քննարկում եւ հաստատում: Զեկուցող՝ Ե.Սերոբյան, Ր.Քալաջյան, Գ.Պետրոսյան:
- ՇՊՀ ուսանողական հանրույթից ՀԽ կազմ ընտրվելիք ներկայացուցիչների ապահովման հարցը (կհրավիրվեն զեկուցման ՇՊՀ ուսանողական միության, «Ռեսթարտ» շարժման, «Իմ Համալսարանը» միության ղեկավարները):
- ՇՊՀ հաստիքացուցակի վերանայում:
- Այլ հարցեր
(«Բուֆետի աշխատանքի հարցը, 2019 թ. ֆին հաշվետվությունը եւ առկա վիճակ» կլսվի ՇՊՀ 2019 տարեկան ֆինանսական հաշվետվության հարցի լսման շրջանակներում, հավանաբար հաջորդ նիստում):
Նիստը դռնբաց է