Շիրակի պետական համալսարանն ու «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն համագործակցության հուշագիր կնքեցին

Այսօր «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի և «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Կարինե Դավթյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթության ոլորտում։

Հուշագրի շրջանակներում կողմերը համաձայնվում են համատեղ մշակել կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ, համալսարանի ուսանողների պրակտիկաները կազմակերպել ՀԿ-ում, անցկացնել համատեղ սեմինարներ, ոչ ֆորմալ հանդիպումներ, գործնական պարապմունքներ, վերապատրաստումներ, ինչպես նաև աջակցել ուսանողների մասնագիտական աճի ու հմտությունների զարգացմանը։