Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի և Պարույր Սևակի տուն-թանգարանի կողմից 2024թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը կազմակերպվում է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտը մինչև 2024թ. սեպտեմբերի 20-ը ուղարկել lilitseyranyan@litinst.sci.am էլ. հասցեին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):