ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2024-2025 ուստարվա պետական ամփոփիչ ստուգման մասնակցության թույլատրելու համար ընդունում է դիմումներ ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությանը թույլատրված, բայց չներկայացած կամ «անբավարար» գնահատված նախորդ ուսումնական տարիների շրջանավարտներից:
Դիմումները ներկայացնել ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70