ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

»Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման մասին

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի (ՀՀ ԿԳՆ 17 նոյեմբերի 2011թ թիվ 1242-Ն հրամանով հաստատված բուհերի հեռացման (ազատման) և վերականգնման կարգի ՀՀ ԿԳՆ 17 դեկտեմբերի 2018թ թիվ 1676-Ն հրամանի հավելվածը, այդ թվում 14 դեկտեմբերի 2023թ  N148-Ն հրամանը) դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների՝ համալսարանի հեռակա համակարգում (համապատասխան կամ հարակից մասնագիտություններով) ուսանողական իրավունքների վերականգնման մասին 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի դիմումներն ընդունվում են 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 1-ը` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:

 

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը,
  4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):

 

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70