«Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողով

ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի կողմից 2025թ. հոկտեմբեր ամսին կազմակերպվում է «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի ծննդյան 160-ամյակին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովը կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. հունիսի 15-ը՝ abajyan.anna@ysu.am էլ. հասցեին ուղարկելով մասնակցության հայտը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):