Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ գիտական խորհրդի 2023-2024 ուստարվա անդրանիկ նիստը

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նախ շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթեց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, այնուհետև քննարկվեցին օրակարգով նախատեսված հարցերը։

Հաստատվեցին 2023-2027 ուսումնական տարիների բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի ուսումնական աշխատանքային պլանները և ՇՊՀ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված՝ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման, Գիտական քաղաքականության և նորարարության և Արտաքին համագործակցության կենտրոնների կանոնադրությունները։

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր։