«Գիտությունն ու կրթությունն այսօր» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

«Նոր գիտություն» գիտական համագործակցության միջազգային կենտրոնը  2023թ. օգոստոսի 28-ին կազմակերպում է  «Գիտությունն ու կրթությունն այսօր» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել ուսանողներ և դասախոսներ:

Գիտաժողովը կանցկացվի առկա կամ հեռավար ձևաչափերից մեկով: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. օգոստոսի     28-ը լրացնել մասնակցության հայտը և կազմհանձնաժողովին ուղարկել պահանջվող փաստաթղթերը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: