Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (N633-Ա/2 հրաման) «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության կամավոր ատեստավորման ժամանակ 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար։

Դասընթացները կկազմակերպվեն հետևյալ առարկաներից՝

  • Անգլերեն
  • Աշխարհագրություն
  • Ֆիզիկա
  • Ֆիզկուլտուրա
  • Հայոց լեզու
  • Կենսաբանություն
  • Մաթեմատիկա
  • ՆԶՊ
  • Պատմություն
  • Քիմիա

Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ ք․ Գյումրի, փ․ Պարույր Սևակի 4, Շիրակի պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ․՝ 093-17-14-14 էլեկտրոնային հասցե՝ mesrop.1964@mail.ru

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  1. Դիմում «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով։
  2. Հայտ, որն իր մեջ ներառում է․

ա) Ուսուցչի անուն, ազգանուն, հայրանուն

բ) Ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան)

գ) Դասավանդող առարկան, որից ատեստավորվել է։

դ) Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը։

ե) Ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը։

զ) Ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որն ըստ առարկաների հրապարակված է Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում՝ անհատական ծածկագրերով (հղումն այստեղ՝ http://www.atc.am, թեստեր և պատասխաններ բաժնում)։

Դիմում-հայտերն ընդունվում են 2023թ․ մայիսի 17-ից մինչև հունիսի 5-ը, ժամը 18։00-ն:

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 093-17-14-14, Մեսրոպ Ղալաչյանին։