Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» գրքի ներկայացում, քննարկում

Անցկացման ամսաթիվը՝08.12.2022

Սկիզբը՝ 12:00

«Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարությունների և ՏՏ» կենտրոնի ընթերցարան

«Կույսերը» գեղարվեստական զգայացունց վեպ է, որը մեկտեղում է հունական դիցաբանությունը, հոգեբանությունն ու մարդասպանությունը։ Ստեղծագործության կիզակետային դեմքերից է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Ֆոսկան։ Նա անշոշափելի է, քարիզմատիկ ու, ինչպես կռահեցիք, վայելում է շատերի սերը։

Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապևտ է։ Մարիանան համոզված է, որ ուսանողուհու սպանության մեղավորն Էդվարդ Ֆոսկան է, իսկ շատերը չեն կիսում այդ միտքը։

Գեղեցկուհի բանախոսի ներկայացմամբ վեպի զարգացումն ու անսպասելի ավարտն ունկնդրելու համար՝ համեցեք համալսարանի սիրտ-ընթերցարան։

Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր բաց են նոր գիտելիքի ու նոր գաղափարների հանդեպ։

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ 30 րոպե

Կոնտակտային տեղեկատվություն

Սաթենիկ Եղիազարյան

«ՇՊՀ» հիմնադրամի «Հոգեբանության և սոցիոլոգիայի» ամբիոնի դասախոս

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: