ՇՊՀ-ում վերապատրաստված ուսուցիչները կամավոր ատեստավորումից ստացել են բարձր միավորներ

Ուրախ ենք տեղեկացնել, որ կամավոր ատեստավորմանը մեկ անգամ մասնակցած և մինչև 59 միավոր ստացած այն ուսուցիչները, ովքեր Շիրակի պետական համալսարանում անցել են վերապատրաստման դասընթացներ, 2-րդ անգամ մասնակցելով ատեստավորմանը գրանցել են բարձր արդյունքներ։
    Սիրելի՛ ուսուցիչներ, կամավոր ատեստավորումը բարձր միավորներով հաղթահարելը ձեր ստացած առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատման, մանկավարժական հմտությունների կատարելագործման, զարգացման և ինքնաստուգման համար կարևոր գործոն է։ Թող ձեր աշխատասիրությունն ու կատարելագործվելու ցանկությունը վարակիչ լինեն բոլորի համար:
    Հիշեցնենք, որ վերապատրաստման դասընթացները ՇՊՀ-ում իրականացվել են 2023թ․ հուլիսի 3-ից 21-ը հինգ առարկաների ուղղությամբ՝ հայոց լեզու, մաթեմատիկա, պատմություն, ՆԶՊ և ֆիզկուլտուրա, որոնց մասնակցել են շուրջ 80 ուսուցիչներ ինչպես Շիրակի, այնպես էլ մյուս մարզերից։