Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում

Հարգելի՛ ուսանողներ,

 

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2023-2024 ուստարվա համար ընդունվում են մինչև ս․թ․ նոյեմբերի 8-ը։

 Հեռակա ուսուցման բակալավրի ծրագրով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, դիմումը՝ կցելով համապատասխան փաստաթղթեր, կարող են ներկայացնել ֆակուլտետի դեկանին:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության (ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում),  տրամադրում է՝

  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),
  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին՝ ժ. 9:00-17:00: