Սուրբ Սարգսի տոնը ՇՊՀ-ում
Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը ՇՊՀ-ում նշվեց Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։
Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ։ Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։
Օրվա խորհուրդը երիտասարդներին ՇՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում մեկնեց Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։ Քահանայի հետ զրույցից հետո, ժողովրդական ավանդույթի համաձայն, երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ։
Օրն ամփոփվեց «Սուրբ Սարգիս» խորագիրը կրող վիկտորինա խաղ-մրցույթով, որի հարցերն ընտրված էին օրվա խորհրդին համահունչ։




