«Հետազոտահեն կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից 2024թ. մայիսի 31-ին կազմակերպվում է «Հետազոտահեն կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովը, որին կարող են մասնակցել մագիստրանտներ, ասպիրանտներ, դասախոսներ:

Գիտաժողովը կանցկացվի առկա ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. ապրիլի 20-ը ներկայացնել հոդվածները՝ պահանջներին համապատասխան:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):